«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.08.2026 | 00:05
Հավատով
խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լո՛ւյս, միասնական Սո՛ւրբ
Երրորդություն և մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի,
հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Ամեն։

Սուրբ Ներսես Շնորհալի
Դիտվել է՝ 3226

Մեկնաբանություններ